Ճահիճներ։ Նշանակությունը և օգուտը։

Ճահիճ, երկրի մակերևույթի ջրային գոյացություն, որտեղ ջրային ռեժիմը դրական է՝ ջուրը ավելի շատ ներթափանցում է, քան հեռանում։ Դրա հետևանքով ճահիճներում կա խոնավության մշտական ավելցուկ։ Ճահիճների հատակը հարուստ է օրգանական վառելիքով՝ տորֆով։ Ճահիճները առավելապես տարածված են Հյուսիսային կիսագնդի տարածքում, անտառներում։ Ճահիճը ցամաքային էկոհամակարգի տիպ է, որը բնութագրվում է ավելցուկային խոնավությամբ, վերին հորիզոններում մեռած ու չքայքայված բուսական մնացորդների (հետագայում փոխակերպվում են տորֆի) կուտակմամբ։ 

Տորֆաշերտի 30 սմ-ից ոչ պակաս հզորության դեպքում տեղանքը կոչվում է ճահիճ, պակասի դեպքում՝ ճահճացած հողեր։ Ճահիճներն առաջանում են ջրավազանների բուսակալման կամ մակերևութային ջրերի լճացման (երբ ստորերկրյա ջրերի մակարդակը մոտենում է Երկրի մակերևույթին) հետևանքով։ Ճահիճում դժվար գազափոխանակության պատճառով օրգանական նյութերը դանդաղ են քայքայվում, հողում հումուս չի կուտակվում և դժվարանում է բուսականության զարգացումը։ Հայաստանում ճահիճները փոքր տարածքներով (մոտ 15 հզ. հա) հանդիպում են Տաշիրի գոգավորությունում (Լոռու մարզ), Մասրիկի դաշտում, Արգիճիի հովտում (Գեղարքունիքի մարզ)։ Ճահիճից ստացված տորֆն օգտագործվում է որպես վառելանյութ, պարարտանյութ, ջերմամեկուսիչ։ Ճահիճները, որպես կանոն, չորացվում են, և տարածքներն օգտագործվում են որպես վարելահողեր, խոտհարքներ, արոտավայրեր։ Սակայն չորացման աշխատանքները կատարելիս անհրաժեշտ է նախապես հաշվարկել դրա բոլոր հետևանքները։ Օրինակ՝ միայն Գիլլի լճի ճահիճների չորացման պատճառով ՀՀ տարածքից հեռացել են արժեքավոր ջրաճահճային թռչուններ, ոչնչացել են աբեղախոտը, կիզխոտը, Զեդելմեյերի մարգացնծուն և այլ բույսեր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s