Կոմպոստ: Կոմպոստի Պատրաստումը

                                                                      

Կոմպոստը միկրոօրգանիզմների  կենսագործունեության ազդեցության հետևանքով զանազան օրգանական նյութերիքայքայումից ստացվող պարարտանյութ է։

Կոմպոստացման ժամանակ բույսերին մատչելի սննդատարրերի պարունակությունը օրգանական զանգվածում բարձրանում է, վնասազերծվում են ախտածին միկրոֆլորան և ճիճուներիձվերը, թաղանթանյութի, հեմիթաղանթանյութի և պեկտինային նյութերի քանակությունը նվազում է, պարարտանյութը դառնում է սորուն, որը հեշտացնում է հողի պարարտացումը։ Կոմպոստը պատրաստվում է գոմաղբից, տորֆից, գոմաղբահեղուկից, թռչնաղբից, վուշիև կանեփի կեղևանքից, տերևներից, արևածաղկի ցողուններից,եգիպտացորենի կոթուններից, ոչ պիտանի կերերից և արտադրական թափոններից, աղբից և այլն։

Տարածված են տորֆագոմաղբային, տորֆակոյաջրային և տորֆաֆեկալային, գոմաղբահողային, գոմաղբաֆոսֆորիտային կոմպոստերը։ Կոմպոստը կիրառվում է բոլոր կուլտուրաների համար, գրեթե նույն չափաքանակով, ինչ գոմաղբը։ Տրվում է ցելի, ցրտահերկի, կրկնավարի, ինչպես նաև սածիլման ժամանակ։ Պարարտացնող հատկություններով չի զիջում գոմաղբին, իսկ որոշ տեսակները գերազանցում են:

Ինչպե՞ս պատրաստել կոմպոստ: Դրա համար անհրաժեշտ է հիշել 4 կարևոր բան, դրանք են  կանաչ ու չոր բաղադրիչներ, օդ և ջուր: Դա նշանակում է, որ կոմպոստ պատրաստելիս պետք է ընդամենը հավաքել խոնավ, թարմ ու կանաչ բաղադրիչներ, խոտ, տերևներ, մոլախոտ, սննդի մնացորդներ և նմանատիպ այլ նյութեր և չոր բաղադրիչներ, չորացած տերևներ, ծղոտ, չոր խոտ և փայտի տաշեղներ կամ կտորներ: Համոզվելու համար, որ խարնուրդը բավարար խոնավ վիճակում է, պետք է թրջել ու պարբերաբար խառնել, որպեսզի բաղադրիչներից գոյացած կույտի մեջ թթվածին ներթափանցի:

Կոմպոստ պատրաստելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ 4 քայլերին.

1) Առանձնացնել տարածություն, որը լինի.

ա) հարթ ջրով չողողվող, մի քիչ բարձր ցանկացած երկարության, երեք մետրից ոչ պակաս լայնության:

2) Տարածությունը լցնել

ա) ներքին մասում լցնել հեղուկ կլանող նյութ, չոր տորֆ, մանրացված ծղոտ, չոր տերևներ և այլն, այնպես, որ այն դառնա 30սմ հաստությամբ շերտ:

բ) լցնել օրգանական թափոններ՝ սննդային ու բուսական մնացորդներ, շերտ-շերտ ծածկելով տորֆով կամ հեղով:

գ) ավելացնել գոմաղբ կամ գոմաղբահեղուկ՝ քայքայման պրոցեսը արագացնելու և կոմպոստի որակը լավացնելու նպատակով:

դ) խոնավացնել չոր մնացորդները,

եթե գոյացած կույտը 2 մետր լայնության է, ապա հաջորդական շերտերը դարսել մինչև 1,5 մետր բարձրության այնպես, որ բարձրությունը կազմի լայնքի 2/3-ը կամ 75%-ը:

ե) քայքայման պրոցեսներից անջատվող գազերի կլանման համար կույտը վերևից և կողքերից ծածկել հողի կամ տորֆի 10-20 շերտով:

Հետագա մշակման աշխատանքները:

ա) Անհրաժեշտ է կույտը միշտ խենավ պահել, ժամանակ առ ժամանակ ջրելով և բահով խառնելով: Գարնանը բացելիս այն պետք է ունենա մուգ գույն, լինի փխրուն և վերածված լինի համասեռ զանգվածի:

Կոմպոստի կիրառումը:

ա) Գարնան հողը փորելիս կոմպոստը ցրել ամբողջ հողամասով մեկ 3-5 կգ քմ

բ) Ցանքի ու տնկումների ժամանակ, սերմի հետ մեկտեղ մտցնել այն շարքերի կամ ակոսների մեջ՝ շարային կամ ցանքակից պարարտացման եղանակով:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s