Գավգամելայի ճակատամարտ

get

Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում:

Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:

Գավգամելայի լայնատարած տեղանքըը (ի տարբերություն Իսոսի) Դարեհին հնարավորություն էր տալիս լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր: Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տիրակալության հպատակ ժողովուրդները՝ բակտրիացիք, սկյութներ, արախոզներ, հնդիկներ, հույն վարձկաններ, միդիացիք, պարթևներ, ալբանացիք, կապադոկիացիք, քրդեր: Պարսկական ձախ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ:
Պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ: Դարեհը մեծ հույսեր էր կապում իր մարտակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար սուր սեպաձև դանակներ: Մարտակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքը ու լցնել փոսերը: Ճակատամարտի մատույցներին Դարեհը, զգուշանալով թշնամու գիշերային անսպասելի գրոհից, հրամայեց զորքին աչալուրջ լինել ու չքնել. դա, անկասկած, հոգնեցրեց մարդկանց: Մինչդեռ Ալեքսանդրի զորքը խորը քնեց ու լավ հանգստացավ:
                                       Հակամարտող ուժերի դիրքավորումը
Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, և ոչ թե պաշտպանողական գործողությունների: Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր սադրել թշնամուն կատարել հապճեպ վերադասավորումներ ու դրանով խառնաշփոթ առաջացնել նրա շարքերում: Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես ակնկալում էին պարսիկները, այլ դեպի աջ: Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական մարտակառքերի առաջխաղացումը: Բայց այդ աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը կատարվում էր ոչ միայն ռազմակառքերի չեզոքացման նպատակով, բայց ավելի շատ՝ թշնամու շարքերում խոցելի բացակ առաջացնելու միտումով:
Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը չափից ավելին պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ ակնկալված բացակը: Ալեքսանդրի հեթայրները ակնթարթորեն վերադասավորվեցին ու սեպաձև ճակատով մխրճվեցին ճեղքվացքի մեջ: Նրանց հետևեցին հետևակն ու փաղանգը: Դարեհը հրամայեց սկսել մարտակառքերի գրոհը, բայց մակեդոնական հետևակը միջանցքներ ձևավորեց ու այնտեղ մղեց մարտակառքերը, որտեղ նրանք ընկան նետաձիգները տեղատարափի տակ չպաշտպանված կողքերից: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին:
Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը:Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s