Առածներ և ասացվածքներ Քանաքեռի բարբառով

Քանաքեռի բարբառը հարուստ է առածներով և ասացվածքներով: Դրանց մի մասը տեղ է գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում:

Աշխարքը կարթացողին ա շինվել, կարդացողին էլ պիտի քանդվի:
Աշխարհը կարդացողնն է ստեղծել,կարդացողնել կքանդի:
Աչքի տեսածին ավելի պիտի հավատալ, քան բերնի ասածին:
Աչքով տեսածին ավելի շատ  պիտի հավատալ քան բերանով ասածին
Առաջ լուծն ու կամդ պատրաստիր, հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Նախ լուծն ու կամդ պատրաստիր  հետո գիժ մոզու ականջները բռնիր:
Ասածը մեկ ականջովդ մտավ, մյուսովը դուրս ելավ:
Ասածը մեկ ականջով  մտավ մյուսով դուրս եկավ:
Առաջ դու արա, հետո ինձ խրատ տուր:
Նախ դու արա հետո ինձ խրատիր:
Աղոթք ունիս,քեզ համար պահի, քեզ համար արա:
Աղոթք ունես քեզ համար պահիր, քեզ համար արա:
Առանց պատրուքի, ուզում ես ճրագն ինքն իրան քեզ լու՞ս տա:
Առանց պատրույգի ուզում ես ճրագն  ինքն իրեն քեզ լույս տա:
Անբանացնիլ թուրը կժանգոտի:
Չօգտագործվող թուրը կժանգոտի:
Անվարիլ հողը, թե ցանեցիր, ղուրդ ու ղուրուշ կուտի սերմդ:
Առանց վարելու հողը  եթե ցանես թռչունները կուտեն սերմը:
Առանց ամառի պտուղդ չի հասնի:
Առանց ամառ բերքը չի հասունանա:
Բանը պետք է առաջ մարդ լավ միտք անի, հետո խոսա:
Մարդը նախ պետք է լավ մտածի նոր խոսի:
Բանը գիտենալը չի, բանը անիլն ա:
խոսքը իմանալը չի խոսքը անելն է:
Գլխիս ջրաղաց էլ աղան, թաք ըլա տեղս տաք ըլի, ձեռիս թաս, սիրտս ուրախ:
Գլխիս ջրաղաց էլ աղան միայն թե տեղս տաք լինի, ձեռքիս թաս լինի,սիրտս ուրախ լինի:
Գելն ինքն իրան ա ականթի մեջն ընկել:
Գայլը ինքն իրեն է թակարդի մեջ ընկել:
Նհախ տեղը դատած մալը ուտիլը ու դատարկ քնիլը հարամ ա:
Անեղի աշխատած վաստակ ուտելը և դատարկ քնելը հարամ է:
Դեղ ունիս քո գլխին արա:
Ճար ունես քո գլխին արա:
Դու ուզում ես անհիմք տուն շինել:
Դու ուզում ես առանց հիմքի տուն կառուցել:
Եղ ունիս ձեր բղղմը պահի:
Յուղ ունես ձեր կճուճում պահիր:
Դրուստը խոսողի փափախը ծակ կըլի:
Ճիշտ ասողի փափախը ծակ կլինի:
ՈՒրագն իր դեհն ա տաշում, ծառն իր տակին շվաք անում:
Ուրագն իր դեհն է տաշում, ծառն իր տակ ստվեր է անում:
Ջուրն իր ճամփեն կքթնի:
Ջուրն իր ճամփան կգտնի:
Տո զուռնեն ենտեղ փչիր, որ պար եկող ըլի:
Քո զուռնան էնտեղ փչիր, որ պարող լինի:
Հազար անգամ թուք ու մուր, մեկ անգամ օրինակ տուր:
Հազար անգամ թուք ու մուր մի տուր, մեկ անգամ օրինակ ցույց տուր:
Մարդ ինչ անի, էն իրա առաջը կգա:
Մարդ ինչ կանի իրեն կանի:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը որ գոմում ա կապած:
Մենք էլ գիտենք, թե կորած էշը, որ գոմում է կապած:
Անողը պրծել ա, ասողը՝ չէ:
Անողը պրծել է, ասողը՝ չէ:
Արտը խախուտ, մահանեն կարկուտ:
Արտը անբերրի, պատրվակը կարկուտ:
Ծվածղի խաթեր թավի պոչն են պաչմ:
Ձվաձեղի համար, փավայի պոչն են պաչում:
Կեղցու փորը քաղաքըմը չի կշտանա:
Գյուղացու փորը քաղաքում չի կշտանա:
Դմբզով բզի կլխին չեն տա:
Բռունցքով բզի գլխին չեն խփի:
Կացինն իրա պոչն չի տաշի:
Կացինն իր պոչը չի տաշի:
Տարդագ կարասը կզնգա:
Դատարկ կարասը կզնգա:
Էշին թողած փալանին են ծեծոմ:
Էշը թողած փալանն են ծեծում:
Էշն էլ էն էշն ա, փալանն ա փոխված:
Էշը թողած փալանն են ծեծում:
Էշը նիլնիլը մի այիբ ա, վեկենալը՝ երկու:
Էշ ելնելը մի թերություն է, իջնելը՝ երկու:
Թող ասեն կեշ ա, թող չասեն էշ ա:
Թող ասեն գեշ է, թող չասեն էշ է:
Ժամից ես եմ կալի, ըղորմի ասածը տու ես տալի:
Ժամից ես եմ գալիս, ողորմին դու ես տալիս:
Մոդիկ հարեվանը հեռու բարեկամիցը լավ ա:
Մոտիկ հարևանը հեռու բարեկամից լավ է:
Հարամը էկավ, հալալին կտանի:
Եթե անազնիվը եկավ, ազնիվին էլ կտանի:
Խուփը թոլ ա ելել, կճուճը քթել:
Խուփը գլորվել է, կճուճին գտել:
Դաս տվող շատ կա, հաց տվող չկա:
Խրատ տվող շատ կա,հաց տվող չկա:
Ճրագը իրա տակին լիս չի տա:
Ճրագն իրեն լույս չի տալիս:
Շունը շան թաթ չի ծամի:
Շունը շան ոտ չի տրորի:
Սուտն ասում ա, մեռելներին էլ վկա կանչեմ:
Սուտն ասում է մեռելներին էլ վկա կկանչեմ:
Ցորեն հացին պոզեր ունի:
Ցորեն հացը պոզեր ունի:
Քամու պերածը քամին կտանի:
Քամու բերածը քամին կտանի:
Չրի պես կնաց, ավազի պես մնաց:
Ջրի պես գնաց, ավազի պես մնաց:
Խանչալի յարեն կլավանա, լիզվի յարեն չի լավանա:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s