Առաջադրանք հայոց լեզվից

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրք, տանկ, սանր,  մարագ, նոր, բարդ
Գիրք-գիրկ,գիրգ,տանկ-տանձ,սանր-մանր,ծանր,մարագ-կարագ,նոր-չոր,լոր,հոր,փոր,կոր,բարդ-զարդ,հարդ,սարդ,դարդ,վարդ,մարդ:
2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում)  էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:


3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –Իրար հաճելի վարմունք ունենալ, մեկը մյուսի սրտովը լինել՝ խոսել՝ վարվել
Հազար մաղով անցկացրած – անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, կարևոր գործից ուշացող
Գլխին կրակ թափել – զայրանալ, փորձանք բերել
Կանաչ-կարմիրը կապել – տղային ամուսնացնել
Կոպեկի համար մեռած –ագահ, ժլատ, գծուծ
Ուրիշի բնում ձու ածել –օգուտն ուրիշին տալ
Ոտքի կոխան դարձնել – ոտնակոխել,ոչնչացնել, տրորել
Փուշը մատից հանել –օգնել, օժանդակել
Գրքի մի երեսը կարդալ —հարցին միակողմանի մոտենալ:
4.Լրացրե’ք բաց թողնված տառերը,  երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց,  առէջ,  բարօրություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  անդրավարտիք,սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք,  կծկտուր,  ճեպընթաց, դժխոյական:
5.Կազմեցե’ք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ                    խոտհարք-խլահավ

սեզ                     հանդակ-սիզախոտ

մասնիկ              դիմակահանդես-հանդամաս

խոժոռ                երաշտահավ-խոժոռադեմ

մրջյուն               անտանելի-մրջնաբույն

բեռ                     արծվաբույն-բեռնատար

6.Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցե’ք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ         անկյունագիծ- ենթագլուխ

նախ       շրջադարձ- նախագիծ

հար        գլխագին- հարատև

արտ       տևողություն- արտասահման

վեր         մշտավառ- վերադարձ

առ          սահմանապահ- առմիշտ

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք-քսուք

խաչագող                  ան-կթան

կալվածատեր         ոն-գողոն

քսայուղ                  յալ-հավելյալ

հավելավճար         կեն-ցանցկեն

կովկիթ                   ույթ-տիրույթ

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցե’ք  մեկական  արմատ  և  կազմեցե’ք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր- այլախոհ

զմայլելի  —  մեծահոգի-հոգեզմայլ

որակազրկում — բարձրաբերձ-բարձրորակ

դրամապանակ – հիմնավոր-հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական-հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար-մեծապատիվ

9.Առանձնացրե’ք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր,  նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք,  թախիծ,   արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ,  նոխազ:

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ, սինլքոր, երանգավառ, համր, վեհանձն, սաղարթախիտ, չոր, տգեղ, խոսուն, խորդուբորդ, դժգույն, տամուկ, ողորկ,  վճիտ:

11.Փակագծում  տրված բառերը տեղադրեցե’ք  բաց թողնված  տեղերում` ենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր   նստել պատշգամբի   առաջ  փռված  պարտեզում,      որտեղով     անցնում  էր  մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից  և   գնում  դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան  մոտենում  էինք,  այնքան ավելի նշմարելի էին  դառնում   գյուղի տներն    ու այգիները,  երդիկներից   ելնող   ծխի  սյուները:

(երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի   վեր   սլացող   հոգին   չէր  երկնչում  ոչ մի   խոչընդոտ  ,   ձգտում   էր  դեպի երկնասլաց  սյուների    նմանվող   ժայռերը,   տենչում  լեռների  երկնամերձ   բարձունքները:

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s