Անհատական-հետազոտական աշխատանքների թեմաները.

  • Բնական գիտությունները  և  նրանց   ուսումնասիրությունների  առարկան։

Գիտությունը ճանաչողական գործունեության հատուկ տեսակ է՝ ուղղված բնության, հասարակության և մտածելակերպի վերաբերյալ օբյեկտիվ, համակարգված և հիմնավորված գիտելիքների ստացմանը, ճշտմանը և ստեղծմանը։ Այս գործունեության հիմքը գիտական փաստերի հավաքածուն է, նրանց պարբերաբար թարմացումը և համակարգումը, կրիտիկական վերլուծությունը և այդ հիմքի վրա նոր գիտական գիտելիքների սինթեզը կամ ամփոփումը գիտնականների կողմից, որոնք ոչ միայն բնութագրում են դիտարկվող բնական կամ հասարակական երևույթները, այլ նաև թույլ են տալիս կառուցել պատճառահետևանքային կապեր, և որպես հետևանք՝ կանխատեսել։ Այն ճշգրիտ բնագիտական տեսությունները և հիպոթեզները, որոնք հիմնավորվում են փաստերով և փորձերով, ձևավորում են բնության կամ հասարակության օրենքները։

Լայն իմաստով գիտությունը իր մեջ ներառում է գիտական գործունեության բոլոր պայմաններն ու բաղադրիչները.

  • գիտական աշխատանքի բաժանում և կոոպերացում
  • գիտական հաստատություններ, փորձարարական և լաբորատոր սարքավորումներ
  • գիտահետազոտական աշխատանքի մեթոդներ
  • հասկացությունների ապարատ և կատեգորիաների ապարատ
  • գիտական տեղեկատվության համակարգ
  • ինչպես նաև նախկինում կուտակված ամբողջ գիտական գիտելիքները։

«Գիտություն» science և «գիտնական» – scientist հասկացությունները առաջին անգամ օգտագործվել են Ուիլյամ Ուևելի կողմից (1794 – 1866) 1840 թ.-ին իր «Ինդուկտիվ գիտությունների փիլիսոփայությունը» աշխատության մեջ, որտեղ նշել է, որ «… մեզ ծայրահեղ անհրաժեշտ է ընտրել անվանում ընդհանրապես գիտությամբ զբաղվողի բնութագրելու համար։ Ես հակված եմ նրան անվանել Գիտնական»։

Գրի զարգացմանը զուգընթաց հին քաղաքակիրթ երկրներում կուտակվում և իմաստավորվում էին բնության, մարդու և հասարակության վերաբերյալ էմպիրիկ գիտելիքները, առաջ եկան մաթեմատիկայի, բանականության, երկրաչափության, աստղագիտության, բժշկության մասին պատկերացումներ։ Ժամանակակից գիտնականների նախնիներն են եղել Հին Հունաստանի և Հռոմի փիլիսոփաները, որոնց համար խորհելն ու ճշմարտության բացահայտումը դարձել էին հիմնական զբաղմունքը։ Հին Հունաստանում ի հայտ եկան գիտելիքների դասակարգման տարբերակներ։

Գիտությունը ժամանակակից մտածողության մեջ ձևավորվել է 16-17-րդ դարերում։ Պատմական զարգացման ընթացքում նրա ազդեցությունը դուրս է եկել տեխնիկայի և տեխնոլոգիայի զարգացման շրջանակներից։ Գիտությունը դարձել է կարևորագույն սոցիալական, հումանիտար ինստիտուտը, որն իր նշանակալից ազդեցությունն է ունեցել հասարակական բոլոր միջավայրերի և մշակույթի վրա։ 17-րդ դարից սկսած գիտական գործունեության ծավալը մոտ 10-15 տարին մեկ կրկնապատկվում է (հայտնագործությունների չափը, գիտական տեղեկատվություն, գիտական աշխատողների թվաքանակը)։

Գիտության զարգացման ընթացքում իրար հաջորդում են էքստենսիվ և հեղափոխական փուլերը՝ գիտական հեղափոխություններ, որոնք բերում են նրա կառուցվածքի, ճանաչման սկզբունքների, կատեգորիաների և մեթոդների, ինչպես նաև նրա կազմակերպման ձևի փոփոխությանը։ Գիտությանը բնորոշ է գործընթացների դիալեկտիկ զուգակցումը նրա դիֆերենցացիային և ինտեգրացիային, հիմնավոր և կիրառական հետազոտությունների զարգացումը։

  • Նշանավոր գիտնականներ,  նաև  հայ  գիտնականներ,  նրանց  կատարած  հայտնագործությունները:

Հովհաննես Ադամյան

Հովհաննես Ադամյան (փետրվարի 5, 1879, Բաքու – սեպտեմբերի 12, 1932, Լենինգրադ), հայ ճարտարագետ և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող։

Ավելի քան 20 հայտնագործությունների (հիմնականում հեռուստատեսության և լուսահեռագրման բնագավառներում) և լուսահեռագրման համակարգի հեղինակ:

Ճարտարագետ-գյուտարար Հովհաննես Ադամյանը ծնվել է Բաքվում՝ խոշոր նավթարդյունաբերողի ընտանիքում։ Դեռ աշակերտական նստարանից Հովհաննեսի մեջ նկատելի էր պրպտելու և ուսումնասիրելու ձգտումը։ Ուսանելով Մյունխենի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում՝ նա մասնագիտանում է տեխնիկական գիտությունների բնագավառում։

Որոշ ժամանակ անց Ադամյանը մեկնում է Փարիզ և դասախոսություններ լսում Սորբոնի համալսարանում։ Ուսումնառությունից հետո նա սկսում է զբաղվել պատկերները հեռավորության վրա հաղորդելու խնդրով և սերտ կապեր է հաստատում եվրոպական մի շարք երկրների գիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և նշանավոր գիտնականների հետ։

Գերմանիայում Ադամյանը սեփական միջոցներով ստեղծել էր լաբորատորիա և կատարել մի շարք գյուտեր (1908 թվականին առաջին անգամ հիմնավորել էր էլեկտրականության միջոցով պատկերի հաղորդման ու վերարտադրման հնարավորությունը, իրագործել գունավոր պատկերը հաղորդալարերով 600 կմ հեռավորության վրա հաղորդելու առաջին փորձը)։ 1913 թվականի վերջերին Ադամյանը տեղափոխվել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել Պետրոգրադ(Լենինգրադ) մինչև 1932 թվականը։ Այստեղ նույնպես սեփական միջոցներով ստեղծել է լաբորատորիա և շարունակել գիտական փորձերը։ Այս ժամանակահատվածում նա ստացել է 21 արտոնագիր, որոնցից երկուսը՝ հեռուստատեսության բնագավառում։ 1918 թվականին նա ստեղծեց Ռուսաստանում առաջին սարքը, որը ցուցադրում էր սև և սպիտակ պատկերներ (ստատիկ պատկերներ), ինչը մեծ քայլ էր հեռուստատեսության զարգացման բնագավառում։

Հովհաննես Ադամյանը գունավոր հեռուստատեսության և լուսահեռագրության գյուտարարն է. 1925 թ. Երևանի համալսարանում ստեղծված հատուկ լաբորատորիայում Ադամյանը պատրաստել և գործողության մեջ ցուցադրել է «Հեռատես» եռագույն պատկերման սարքը։ Համանման համակարգ արտասահմանում ներկայացվեց միայն 1928 թ. Մեծ Բրիտանիայում Ջոն Բեյրդի կողմից։

1945-1951 թվականներին ԱՄՆ-ի Կոլումբիա (CBS) ռադիոընկերությունը Նյու Յորքում կատարել է փորձնական ցուցադրում, իսկ 1951-1953 թվականներին Ադամյանի համակարգն ընդունվել է որպես կայուն համակարգ և օգտագործվել գունավոր պատկերներ ցուցադրելու համար։

Ադամյանն օժտված էր արտակարգ ընդունակություններով և տիրապետում էր եվրոպական մի քանի լեզուների։ Տեխնիկական գիտություններին զուգընթաց նա ուսումնասիրում էր նաև գեղանկարչություն և ճարտարապետություն, սիրում էր երաժշտություն, իսկ շախմատի նրա մշտական խաղընկերներն էին Սանկտ Պետերբուրգի հայտնի շախմատիստները։ Փարիզում եղած ժամանակ նա հանդիպում է ունեցել աշխարհի չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկայի հետ։ Ադամյանը նաև գեղեցիկ նկարել է. Բեռլինի սրճարաններից մեկում (ընկերների՝ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի և բանասեր Գարեգին Լևոնյանի հետ) Ադամյանը սեղանի մարմարե տախտակին գեղեցիկ ու նուրբ մի պատկեր է նկարել, որը հիացած սրճարանատերը ապակիով ծածկել ու պահպանել է։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s