Վիլյամ Սարոյան «Կույրի պատմությունը»

Ամուսինն ու կինն իրենց էշը հեծած լեռնային ճանապարհով գնում են Բիթլիս, երբնրանց դիմաց մի կույր տղամարդ է հայտնվում: Նա շարժվում է խարխափելով:Ամուսինը կնոջը իջեցնում է էշից և կույրին նստեցնում իր կողքին: Կինը ոտքով էգնում, իսկ տղամարդիկ՝  էշ նստած: Հասնում են քաղաք: Ամուսինը դիմում էկույրին.

– Հասանք Բիթլիս, հիմա պետք է բաժանվենք, ցա՛ծ իջիր:

Բայց կույրը չի ուզում իջնել: Կույրը սկսում է գոռգոռալ: Մարդիկ են հավաքվում: Կույրն իրպատմությունն է պատմում նրանց և ասում, թե էշն իրենն է: Ամուսինը զգում է, որ մարդկանցհամակրանքը ավելի շատ կույրի կողմն է, քան իր՝ ասում է կնոջը.

– Դու ճիշտ էիր, ես սխալ գործեցի, թող էշը նրան լինի, արի գնանք:

– Ճի՛շտ ես ասում, – պատասխանում է կինը, – գնացի՛նք:

Այս լսելով՝ կույրն անմիջապես բղավում է.

– Սկզբում ուզում էիր էշս գողանալ, հիմա էլ որոշել ես կնո՞ջս խլել, իսկ կինս ողջ-առողջտղամարդ է տեսել և այլևս չի՞ ուզում կույր ամուսին ունենալ: Կինը վախից նվաղում է: Ամուսնուլեզուն կապ է ընկնում: Ամբոխը կույրին է հավատում: Չէ՞ որ կույր էր: Նրան խղճում էին,որովհետև չէր տեսնում: Կինը սկսում է լաց լինել: Ամուսինը հրաժարվում է առանց իր կնոջհեռանալ: Գնում են դատավորի մոտ, կույրը բացատրում է, որ ինքն ու իր կինը իրենց էշովԲիթլիս էին գալիս, երբ էշը հանկարծ սկսում է համառել և այլևս առաջ չի շարժվում: Չգիտեսորտեղից հայտնվում է այս տղամարդը, ով կարողանում է էշին հախից գալ և իրենց հետքաղաք է գալիս, որտեղ նախ փորձում է էշին տիրանալ, ապա՝ իր կնոջը: Հետո ամուսինն էպատմում ճշմարտությունը՝ անչափ դառնացած և ինքն իրեն անիծելով, որ այդչափ բարի սիրտունի: Հետո կինն է պատմում ճշմարտությունն ու լաց է լինում: Դատավորը վճռում է, որ նրանցպատմածից անհնար է հասկանալ, թե ով է ստում՝ կարգադրում է նրանց առանձինսենյակներում փակել և ուշադիր հետևել: Հրամանն ի կատար է ածվում: Երբ կույրը զգում է, որմենակ է, սկսում է ժպտալ: Հետո հորանջում է, մկաններն է ձգում, պարում է ու ինքն իրենմտածում, որ ահա էշի տեր դարձավ, և եթե կնոջն էլ տիրանա, կյանքը նրանը կլինի: Ամուսինըկրկին ու կրկին անիծում է իր հիմարությունը, որ ցանկացել է օգնել կույրին: Կինն անվերջ լալիսէ: Առավոտյան այս ամենի մասին զեկուցում են դատավորին: Նա կույրին բանտ է ուղարկում:Իսկ ամուսինն ու կինը իրենց էշի հետ հեռանում են:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s