Օզոն և օզոնային շերտ

atmosphere-couche

Օզոն կամ եռթթվածին (հին հուն․՝ ὄζω – հոտ) (O3) թթվածնի երեք ատոմներից բաղկացած եռատոմ մոլեկուլ է։ Սովորական ջերմաստիճանում կապույտ գազ է։ Թթվածնի ալոտրոպ ձևափոխություն է և ավելի անկայուն է, քան թթվածնի մոլեկուլը (երկատոմ թթվածինը O2

Էլեկտրական մեքենաների մոտ օդի կայծեր բաց թողնելու ժամանակ զգացվում է յուրահատուկ հոտ։ Այդպիսի հոտ է զգացվում նաև ամպրոպային էլեկտրական պարպումների ժամանակ։ Այդ հոտը պատկանում է օզոն գազին, որ հունարենից թարգմանաբար կնշանակի հոտ ունեցող։

Օզոնը ներկա է ցածր խտությամբ մթնոլորտի բոլոր շերտերում։ Երկրի մակերևույթի օզոնը օդի աղտոտիչ է և վնասում է կենդանիների շնչառական համակարգին։

Երկրի մակերևույթից 20-30 կմ բարձրության վրա գտնվող 8 մլ/մ3 խտության օզոնի շերտը կլանում է Արեգակի արձակած վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Ֆիզիկական հատկություններ

Սովորական պայմաններում օզոնը կապտավուն, յուրահատուկ հոտով, ջրում վատ լուծվող գազ է։ 0 °С-ում լուծվողականությունը 0,494 լ/կգ է՝ թթվածնից տասն անգամ բարձր։ Մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք, ΔOOO=116,5°։ Հեղուկ օզոնը մուգ մանուշակագույն է, -183 °C-ի դեպքում ունի 1,71 գ/դմ3 խտություն։ Եռման ջերմաստիճանը՝ tեռ=-112°С։
Երկրի մակերևույթի 20-25 կմ բարձրության վրա օզոն նոսր լայն շերտ կա, որը սեղմելիս 2-3 մմ է ընդամենը, որը կլանում է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթները

Հոտը սուր է, յուրահատուկ «մետաղական» (Դմիտրի Մենդելեևի բնորոշմամբ՝ խեցգետնի), մեծ խտացումների դեպքում նման է քլորի հոտի։ Հոտն զգացվում է նույնիսկ 1։100 000 նոսրացնելու դեպքում։

  • Մոլեկուլային զանգվածը՝ 48 զ.ա.մ.
  • Գազի խտությունը՝ 2.1445 գ/դմ3

    Քիմիական հատկություններ

    Օզոնն իր հատկություններով խիստ տարբերվում է թթվածնից․ նա թթվածնից շատ ավելի արագ քայքայում է ռետինը, ախտահանում է ջուրը, ճերմակացնում է ճարպերը, յուղերն ու թուղթը։ Օզոնի մոլեկուլներից պոկվող թթվածնի ատոմները քիմիապես շատ ավելի ակտիվ են, քան թթվածնի մոլեկուլները։ Դրա համար էլ հենց օզոնը հայտաբերում է ավելի ուժեղ օքսիդիչ հատկություններ, քան թթվածինը։

    2KJ+O3+H2O=J2+O2+2KOH

    3PbS+4O3=3PbSO4

    3H2S+4O3=3H2SO4

    2Ag+O3=Ag2O+O2

    Օզոնային շերտ

    images (1)
    Օզոնային շերտը վերնոլորտում, մթնոլորտի 20–30 կմ (առավելագույն խտությունը՝ 22-25 կմ սահմաններում) բարձրություններում շերտ է, որտեղ գտնվում է ամբողջ մթնոլորտային օզոնի մոտ 90%-ը: Երկրի բևեռներում օզոնային շերտի ներքին սահմանն իջնում է մինչև 7–8 կմ, հասարակածում բարձրանում է մինչև 17–18 կմ: Վերնոլորտային օզոնը ներգործում է մթնոլորտի ջերմային ռեժիմի վրա, ակտիվացնում օքսիդացման շարժընթացները մթնոլորտում, և, ամենակարևորը, կլանում է Արեգակի վնասակար կարճալիք անդրամանուշակագույն ճառագայթների հիմնական մասը, որը վնասակար ազդեցություն է թողնում կենդանի օրգանիզմների վրա:
    Վերնոլորտում օզոնը քայքայվում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների և քայքայող այլ նյութերի ազդեցությամբ ընթացող լուսաքիմիական ռեակցիաների, նաև մարդահարույց այլ շարժընթացների հետևանքով: Վերնոլորտային օզոնի 1%-ով նվազումը 2%-ով բարձրացնում է Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթման սաստկությունը, ինչը հանգեցնում է բուսականության վերարտադրողականության նվազման և գենետիկական ձևափոխումների՝ մաշկաբորբերի, մաշկի քաղցկեղի, վարակիչ հիվանդությունների, աչքի ոսպնյակի մթագնման, իմունիտետի թուլացման, պլանկտոնի զանգվածի նվազման և այլն:
    1985-ին Երկրի հարավային բևեռում հայտնաբերվել է օզոնային խոռոչ, որտեղ օզոնի քանակը կտրուկ (մինչև 50%) նվազում է: Օզոնային խոռոչի չափերը փոփոխական են. այն նկատելի է հոկտեմբերի կեսերին, անհետանում է նոյեմբերի կեսերին: Օզոնային խոռոչն առաջանում է մթնոլորտ արտանետված նյութերի (քլորֆտորածխածիններ, հիդրոքլորֆտորածխածիններ, մեթիլքլորոֆորմ, մեթիլբրոմիդ) և դրանց օգտագործմամբ արտադրված նյութերի քայքայող ազդեցությունից:
    Օզոնը (O3) թթվածին քիմիական տարրի այլաձևությունն է: Այն սուր, թարմության կամ էլեկտրականության հոտով կապույտ գազ է: Թունավոր է և պայթյունավտանգ, քայքայում է էրիթրոցիտները, գրգռում աչքերն ու շնչառական ուղիները: Բնականոն պայմաններում օզոնը 1,62 անգամ ծանր է օդից: Ուժեղ օքսիդիչ է, հեշտությամբ քայքայվում է (O3= O2 + O), օքսիդացնում է գրեթե բոլոր մետաղները՝ բացառությամբ ոսկու, պլատինի և իրիդիումի, առաջացնում է օրգանական և անօրգանական օզոնիդներ: Օզոնն ունի սպիտակեցնող և ախտահանիչ հատկություններ: Բնության մեջ առաջանում է թթվածնից՝ ամպրոպային պարպման ժամանակ, կամ Արեգակի անդրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Մթնոլորտում օզոնի ընդհանուր զանգվածը կազմում է 4.109 տ: Ամռանն ու գարնանը օզոնի պարունակությունն օդում 3,5 անգամ ավելի շատ է, քան ձմռանն ու աշնանը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s