Վահան Տերյան բանաստեղծություններ

Բանաստեղծություններ

Տխրություն

Արձակ դաշտերի աgմայության մեջ նա մեղմ շշնջաց
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին:

ԳԱՐՈՒՆ

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
—Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

 

********

Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում

Ո՛րն է լավ, ո՛րը վատ.

Ես սիրում եմ աչքերըդ խոհուն

Եվ խոսքերըդ վհատ….

Ես սիրում եմ արտերը ոսկի

Եվ դաշտերը պայծառ,

Ես սիրում եմ խորհուրդն այն խոսքի,

Որ չասիր ու անցար…

Միայնակ՝ ես սիրում եմ նստել

Երերուն լույսերում,

Ես սիրում եմ երազ ու ըստվեր. —

Ես իմ սերն եմ սիրում…

Оставьте комментарий