Փետրվարյան նախագծեր 2018

Հարցաշար.

  • Ի՞նչ է Երկիրը, ինչպիսի՞  ձև  ունի
  • Ինչպիսի՞ կառուցվածք ունի  երկրակեղևը
  • Ինչպիսի՞ երկնային մարմին  է  Լուսինը: Որո՞նք  են Լուսնի  փուլերը
  • Ինչո՞ւ է լինում  գիշեր  և  ցերեկ
  • Ինչո՞ւ է  լինում  եղանակների հերթագայություն
  • Քանի՞ մայրցամաքի է  բաժանվում  Երկրագունդը, քանի՞ օվկիանոս  գիտեք  և  այլն

Պատասխաններ

Երկիրը հաստատությունե, որի վրա կան անշունչ և շնչավոր մարմիններ,երկրի վրա գոյություն ունի ամեն ինչ գոյատեվելու համար։Երկիրը գնդաձև է և բևեռներից սեխմված։

Երկրի ամենակարծր շերտը երկրակեղևն է։ Երկրակեղևի հաստությունը տատանվում է 5-80 կմ-ի սահմաններում։ Այն կազմված է բազմազան ապարներից, որոնք իրարից տարբերվում են կարծրությամբ, գույնով, հալման ջերմաստիճանով և այլ հատկություններով։ Ապարներ են, օրինակ՝ տուֆը, բազալտը, խճաքարը, քարաղը, կավը, ավազը, տորֆը, կավիճը, կրաքարը, քարածուխը և այլն։

Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարհի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։Լուսնի փուլեր, Լուսնի դիտվող ձևերն են, որոնք պայմանավորված են դիտորդի նկատմամբ Լուսնի լուսավորված կիսագնդի տարբեր դիրքերով։ Երբ Լուսինը գտնվում է Արեգակի և Երկրի միջև, մեզ է ուղղվում նրա չլուսավորված մասը, այսինքն այն չի երևում։ Այդ փուլը կոչվում է նորալուսին, 1-2 օր անց Լուսնի սկավառակի աջ կողմում երևում է լուսավոր մահիկ։ Մեկ շաբաթ անց Լուսնի և Արեգակի երկայնությունները տարբերվում են 90°–ով, և երևում է Լուսնի սկավառակի աջ կեսը՝ առաջին քառորդը։ Հաջորդ շաբաթվա ընթացքում լուսավոր մասը հետզհետե մեծանում է, իսկ շաբաթվա վերջում (դիմակայության ժամանակ) Երկրին է ուղղվում նրա լուսավոր մասը՝ լիալուսին։ Դրանից հետո լուսնի սկավառակի լուսավոր մասը արևմտյան մասից հետզհետե մաշվում է, և մեկ շաբաթ անց երևում է Լուսնի սկավառակի ձախ կեսը՝ վերջին կամ երկրորդ քառորդ։ Այնուհետև սկավառակը ստանում է մահիկի տեսք և վերջապես տեսադաշտից անհետանում է։ Լիալուսնից 1-2 օր առաջ կամ անց Լուսնի լուսավոր մասից երևում է շատ նեղ շերտ, միաժամանակ նշմարվում է նաև մնացած թույլ լուսավորված մասը՝ մոխրագույն լույսը, որն առաջանում է Երկրի լուսավոր մասից (լիաերևկիր) ընկած ճառագայթների անդրադարձմամբ։ Լուսնի իրար հաջորդող միատեսակ փուլերի միջև ընկած ժամանակամիջոցը (սինոդական ամիս) հավասար է 29.5306 օրվա։ Այն օգտագործվել է Լուսնի փուլերի հասակը որոշելու համար և ընկած է լուսնա–արեգակնային օրացույցերի հիմքում։ Պարզվում է՝ մեր հրաշապատում հեքիաթներում առկա են մաթեմատիկական, աստղագիտական ճշգրիտ հաշվարկներ, և հեքիաթային յուրաքանչյուր հերոս իր ուրույն տեղն ու դերակատարությունն ունի տվյալ հեքիաթում։ Հեքիաթների վերլուծությունը բերում է Նախահայկյան օրացույցի բացահայտմանը։ Այսինքն՝ Նախահայկյան օրացույցը, որը գոյություն է ունեցել մեր նախահոր՝ Հայկի կերպարից էլ առաջ, պահպանվել է նաև մեր հրաշապատում հեքիաթներում։

Մայրցամաք, երկրակեղևի խոշոր հատված է, որի մակերևույթի մեծ մասը գտնվում է համաշխարհային օվկիանոսի մակարդակից (այսինքն՝ ծովի մակարդակից) բարձր՝ ցամաքի տեսքով։ Մայրցամաքների թիվը 6-ն է։ Դրանք են՝

  • Եվրասիա
  • Աֆրիկա
  • Հյուսիսային Ամերիկա
  • Հարավային Ամերիկա
  • Անտարկտիդա
  • Ավստրալիա։

Ի տարբերություն մայրցամաքների՝ աշխարհամասերը, որոնք կրկին 6-ն են, ընդգրկում են նաև մոտակա կղզիները։ Եվրասիան ընդգրկում է 2 աշխարհամաս՝ Եվրոպա և Ասիա։ Հյուսիսային և Հարավային Ամերիկաները միավորվում են Ամերիկա աշխարհամասի մեջ։ Իսկ Ավստրալիա մայրցամաքը մտնում է Ավստրալիա և Օվկիանիա աշխարհամասի մեջ։ Աֆրիկան և Անտարկտիդան հիմնականում համընկնում են (չհաշված կղզիները)։ Արտասահմանյան որոշ մասնագետներ այլ դասակարգումներ են տալիս, սակայն դրանք վիճարկելի են և ընդունելի չեն ՀՀ-ում, այդ իսկ պատճառով դրանց նկարագրությանը չենք անդրադառնում, դրանց մասին կարող եք ծանոթանալ այլալեզու վիքիներում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s