Մշակույթը դժվարին ժամանակներում (15-17-րդ դարի առաջին կես)

Նոր շրջանի հայ գրականություն, 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրականության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցուգրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ

ԿՐՈՆԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Կրոնահայրենասիրական բանաստեղծությունն ընդօրինակել և յուրովի շարունակել է միջնադարի հոգևոր և պատմաքաղաքական բանաստեղծության ավանդույթները։ Լեզուն գրաբար է (մասամբ՝ միջին հայերեն), հիմնական թեման՝ աստվածաշնչյան և հայոց պատմության դրվագները, կրոն, ու հայրենասիրական գաղափարները։ Կրոնահայրենասիրական բանաստեղծությունը հիմնականում ունեցել է ուսուցողական, բարոյակրթական նպատակ, որն ուղղված է եղել ժողովրդի առաջնորդներին, ուսուցիչներին ու քարոզիչներին։ ժողովրդին անհրաժեշտ է եղել կրթել հայրենասիրական և քրիստոնեական ոգով, հիշեցնել նրան հայրենի պատմության հերոսական անցքերն ու քրիստոնեական ավանդությունները։

18-րդ դարում առավել մեծ կշիռ է ձեռք բերել ազգային եկեղեցական բանաստեղծությունը, որտեղ աստվածաշնչյան ու աստվածաբանական թեմաներին զուգորդել են հայրենասիրական մոտիվները, Հայ առաքելական եկեղեցու դավանանքի հարցերը, ազգային եկեղեցու սրբությունների փառաբանումը և այլն։ Զարգացել է նաև պատմաքաղաքական բանաստեղծությունը, որն արտացոլել է հայ ժողովրդի անցյալի ու ներկայի ռագմաքաղաքական անցքերը, ազգային-ազատագրական և ազատասիրական ձգտումները։

17-18-րդ դարերում վերակենդանացել են դասական հոգևոր բանաստեղծության հիմնական ժանրերը՝ տաղը և գանձը։ Տարածվել են ապաշխարության, օրհնաբան, և վկայաբան, տաղերը, դամբան, գանձերը, շարունակել են գոյատևել բանքերը, ներբողներն ու ողբերը, ստեղծվել են պատմաողբերգական և չափածո պատմություններ։ Այս երկերի հեղինակները մեծ մասամբ բարձրաստիճան հոգևորականներ էին կամ վանական կրթություն ստացած մարդիկ (17-րդ դարում՝ Ներսես Մոկացի, Ստեփանոս, Հակոբ և Խաչատուր Թոխաթցիներ, Վարդան և Հովհաննես Կաֆացիներ, Վրթանես Սռնկեցի, Դավիթ Գեղամեցի, Հովհաննես Մակվեցի, Երեմիա Չելեպի Քյոմուրճյան, 18-րդ դարում՝ Սիմեոն Երևանցի, Բաղդասար Դպիր, Պետրոս Ղափանցի, Հովհաննես Բերիացի, Գրիգոր Օշականցի, Ղազար Ջահվեցի, Հովհաննես Կարնեցի և ուրիշներ), որոնք թե՝ Հայաստանում և թե՝ գաղթավայրերում ղեկավարել են ագգային-մշակութային կյանքը, նպաստել ազգային-ագատագրական պայքարի գաղափարախոսության տարածմանը, հայ ժողովրդի ինքնագիտակցության բարձրացմանը։

17-րդ դարում կրոնահայրենասիրական բանաստեղծության ամենանշանավոր դեմքը Երեմիա Քյոմուրճյանն է, որը գրել է բազմաթիվ գանձեր, տաղեր, ողբեր, ուղերձներ, պատմաքաղաքական պոեմներ, պատմական, տոմարագիտական, կրոնական երկեր («Պատմութիւն համառօտ … օսմանյանանցոց թագատրացն», «Տարեգրական պատմութիւն», «Պատմութիւն հրկիզման Կ. Պօլսոյ», «Պատմական բանք իւրոյ ժամանակին», «Վիպասանութիւն յառումն Կրետէ կղզտյ», «Վիպասանութիւն յԱպրօ Չելէպի» և այլն), որտեղ ներկայացրել է իր ժամանակի արևմտահայ իրականության համակողմանի պատկերը, արտահայտել հայ ժողովրդի ազատասիրական ձգտումները։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s