Թունավոր նյութերը հողում

Հողը՝ օդի և ջրի նման ևս ենթակա է աղտոտման։  Հողի աղտոտման աղբյուրներ են նաև մետաձուլական գործարանների, նավթաարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները։ Հողի աղտոտման մեկ այլ աղբյուր է  ժամանակակից գյուղատնտեսությունը, որը չի կարող չկիրառել թունաքիմիկատներ և պարարտանյութեր, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է սպառնում։

Հողի աղտոտում` մարդու գործունեության արդյունքում հողում վտանգավոր ու թունավոր նյութերի և օրգանիզմների այնպիսի քանակության կուտակում, որն առաջացնում է հողերի դեգրադացիա կամ հողային ծածկույթի կառուցվածքի, ձևաբանության ու միկրոֆլորայի փոփոխություն, հողի ֆիզիկաքիմիական հատկությունների վատթարացում, հողի բերրիության, աճեցվող մշակաբույսերի տեխնոլոգիական, սննդային, սանիտարահիգիենիկ արժեքների ու հողի հետ կապ ունեցող բնական այլ օբյեկտների որակի նվազեցում:

Հողի քիմիական աղտոտում` հողօգտագործման գործոնի (գյուղատնտեսական, արդյունաբերական, կոմունալ և այլն) ուղղակի կամ անուղղակի ազդեցության հետևանքով հողի քիմիական (օրգանական և անօրգանական նյութերի) կազմի փոփոխություն, որը հանգեցնում է հողի որակի վատթարացման և կարող է վտանգ սպառնալ մարդու առողջությանը, կենդանական ու բուսական աշխարհին:

Հողի օրգանական աղտոտում` բնութագրում է հողի աղտոտման աստիճանն օրգանական նյութերով`ըստ ամոնիակային և նիտրատային ազոտների, որոնք հանդիսանում են ազոտ պարունակող օրգանական նյութերի քայքայման քիմիական ցուցանիշներ:

Վտանգավորության դաս` քիմիական նյութերի դասակարգում` ըստ հողի, բույսերի, կենդանիների և մարդկանց վրա դրանց ունեցած հնարավոր բացասական ներգործության:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s