Նախագիծ Կանաչ անկյուն

Տեսակավորել, հաշվել ու գրանցել բույսերը։

Արկղ 1. Բուժիչ կալանխոե_ 1 հատ
Ծաղկող կալանխոե_ 6 հատ
Քլորոֆիտում_ 5 հատ
Խեդեռա_ 4 հատ
Բենջամին ֆիկուս_ 2 հատ
Պիլեա_ 1 հատ
Հիպոեստես_ 2 հատ

Փոքրիկ պատու Քլորոֆիտում
 բույսի մասին

get.jpeg

Քլորոֆիտումըամենատարածված սենյակային բույսերից է: Դա զարմանալի չէ, քանի որ նա շատ արագ է մեծանում,ունի կորացած գեղեցիկ տերևներ, գարնանը ու ամռանը նրա բարակ ցողուններին հայտնվում են մանր սպիտակ ծաղիկներ ,իսկ հետո փոքրիկ տերևների փունջ: Դրանք կարելի է; առանձնացնել և արմատակալել:; Քլորոֆիտումի; ճանաչված լինելու մյուս պատճառը նրա դիմացկունությունն է : Այս բույսը շատ է սիրում լույս:

ՔլորոֆիտումփուփուլավորըChlorophytum comosus շատ երկրներում աճեցնում են ավելի քան 200 տարի: Կորացած տերևները գեղեցիկ փունջ են կազմում, երկար ծաղկատարների վրա աճում են դուստր տերևային փնջերը: Քլորոֆիտումը կարելի աճեցնել հոլերում կամ աստիճանավանդակներում, ինչպես նաև լողարաններում,եթե այնտեղ կա պատուհան:

Խնամքը

Ջերմաստիճանը`; չափավոր: Ձմռանը 18°С-ից ոչ ցածր: Չնայած  դիմացկուն Քլորոֆիտումը չի մահանա ոչ բարենպաստ ջերմաստիճանի դեպքում, բայց դա կազդի նրա արտաքին տեսքի վրա: Սառը միջանցահովիկը կամ չտաքացվող պատուհանի մոտ լինելը նրան կվնասի:

Լուսավորությունը`Պայծառցրված լույս: Լավ է աճում արևմտյան կամ արևելյան պատուհանների մոտ : Կարող է աճել նաև հյուսիսային պատուհանի մոտ , բայց մութ տեղում բույսը կորցնում է իր դեկորատիվ ու հաճելի տեսքը: Հարավային  պատուհանի մոտ անհրաժեշտ է մի փոքր ստվեր:

Ջրելը` առատ գարնանից մինչև աշուն: Հողը միշտ պետք է խոնով լինի: Ձմռանը ջրել չափավոր:

Պարարտացնել` մարտ ամսից մինչև օգոստոս երկու շաբաթը մեկ անգամ, ջրի մեջ լուծել հատուկ պարարտանյութեր նախատեսված դեկորատիվ-տերևավոր բույսերի համար:

Օդի խոնավությունը`ամռանը ժամանակ առ ժամանակ; տերևները ցողել կամ կազմակերպել գոլ ցնցուղ: Ցողելը անհրաժեշտ է,եթե բույսը գտնվում է տաքացնող համակարգի մոտ:

Տեղափոխումը` ամեն տարի-մարտ ամիսներին: Խոշոր բույսերը կամ հները տեղափոխում են երկու տարին մեկ, բայց սնուցում են ամեն տարի: Քլորոֆիտումը ունի մեծ հաստ արմատներ և նրանց մեծանալու դեպքում թաղարը կարող է հատակից ճաքել,այդ պատճառովնրա համար պատրաստում են ընդարձակ աման:

Բազմացումը`արմատակալում դուստր փնջերից,ինչպես նաև տեղափոխման ժամանակ անջատելով իրարից արմատները:
Բույսերի բազմացման           յուրահատկությունը

1. Բուժիչ կալանխոե_ տերևով, կտրոնով, սերմով, փոքրիկ օդային ձահերով։
2. Ծաղկող կալանխոե_ տերևով, կտրոնով, սերմով, փոքրիկ օդային ձահերով։
3. Քլորոֆիտում_ փոքրիկ օդային ձագերով, բաժանումներով։
4. Խեդեռա_ կտրոնով
5. Բենջամին ֆիկուս_ կտրոնով
6. Պիլեա_ կտրոնով
7. Հիպոեստես_ սերմով, կտրոնով, բաժանումներով։

1ին արկղի շաբաթական ջրի քանակը 1լիտր։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s