Իմ 2018 թվականի ճանփորդությունները Հայաստանում

Բարև ձեզ , ես Արտաշես Հարությունյանն եմ և ուզում եմ ձեզ ներկայացնել իմ այս տարվա (2018թ.) ճամփորդությունները:Նախ ասեմ, որ քոլեջում շատ հետաքրքիր և ուսուցանող ուղևորություններ են կազմակերպվում, որոնց սակայն աշխատաժամանակի բերումով չեմ կարողացել շատ մասնակցել, սակայն համենայն դեպս հասցրել եմ երեք տարբեր ճանփորդությնների մասնակցել,երեք շատ հետաքրքիր և ուսուցանող ճամփորդությունների :

Առաջին ճանփորդություն. Այն տեղի ունեցավ սեպտեմբերի 14-16ը, Եղեգիս համայնքի Արատես գյուղի ռազմամարզական ճամբարում :Այդ երեք օրերը շատ հետաքրքիր և օգտակար անցան , որոնց ընթացքում ես ստացա անհրաժեշտ գիտելիքներ ռազմական և մարզական ոլորտներից,ինչպես նաև ճանաչեցի Արատեսը և այն շրջապատող հիասքանչ միջավայրը։

 

Երկրորդ ճանփորդության. Հոկտեմբերի 12-ին մասնակցեցի Վայոց-Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողաքաղին:«Սարալանջի խաղողի այգի» նախագծի շրջանակում մասնակցել եմ խաղողաքաղին: Անչափ հաճելի ու հետաքրքիր օր էր, որի ընթացքում ձեռք բերցի խաղող քաղելու և այն մշակելու հմտություններ: Շատ ուրախ կլինեմ եթե ունենանք մեր խաղողի այգին ու մեր սովորած հմտությունները կիրառելով՝ զբաղվենք խաղողագործությամբ:

 

 

Երրորդ ճամփորդություն. Իմ նախորդ գրառման մեջ նշել էի, որ դեռ մեկ ճանփորդության ևս պետք է մասնակցեմ : Դեկտեմբերի 25-ին գնացինք Ծաղկաձոր, որտեղ այցելեցինք Օրբելյան եղբայրների տուն-թանգարան, ձմեռային այգի, Կեչառիսի վանական համալիր,եղանք Ծաղկաձորի հրապարակում: Ցանկությունս նստել Ծաղկաձորի ճոպանուղին շատ մեծ էր ,այդ իսկ պատճառով դիմանալով և հակառակվելով ցրտին նստեցի ճոպանուղի, բարձրանալով վերև , որտեղից երևում էր հիասքանչ քաղաքը , որը կարծես դրախտավայր լիներ: Ձմեռային Ծաղկաձորը տեսա , շատ գեղեցիկ էր,իրոք շատ սիրեցի, ինչպես նաև շատ կուզենամ գարնանը ամռանը և աշնանը նույնպես գնալ այնտեղ ու տեսնել Ծաղկաձորի մյուս երանգները:  2018 թվականի ճանփորդություններիս ցանկը փակում եմ Ծաղկաձրով հրաշալի, անմոռանալի մի օր:Շատ տպավորված եմ 2018-ի իմ ճանփորդություններով և լի ցանկությամբ անել ավելին 2019-ին :

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s