Զահրատ բանաստեղծություններ .18.12

Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան
Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան

Քարը ջուր չէ
-գետի նման չի հոսիրՔարը օդ չէ
-Չի մխար խունկի պէսԱրեւ չէ՝
-Մեր կանթեղին չի հասնիրՔարը ոչ ջուր է- ոչ օդ- ոչ արեւ
եթէ խաչքար չէ

Զոհաբերում
Չորս ոչխար էին
Նախ առաջինը մորթեցին
Յետոյ երբ երկրորդը կը մորթէին
երրորդը փորձեց փախչիլ
Հազիւ տասը մեթր գնաց
ձերբակալեցին
Ես այդ երրորդին միսեն կերայ-
Կեանքի համ ուներ
Մայմուն
Մայմուն որ կ´ըսեմ կապիկ չը կարծէք
Տան սև փիսիկին անունն է
Փիսիկ որ կ´ըսեմ աղուոր չը կարծէք
Աշխարհին ամենէն տգեղ կատուն է
Սեւ է որ կ´ըսեմ սեբ-սև չը կարծէք
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են
Դեղին որ կ´ըսեմ արեւ չը կարծէք
Արեւը մեկ է-աչքերն երկու են
Երկու որ կ´ըսեմ զատ զատ չը կարծէք
Երկուքին խորն ալ երազը մեկ է
Երազ որ կ´ըսեմ մեծ բան չը կարծէք
Մարդու մը կողմէ սիրուիլն է
Ոսպ ստկող կինը
Ոսպ մը — ոսպ մը — ոսպեր — ոսպ մը — քար մը — ոսպ մը — ոսպ մը — քար մը
Կանաչ մը — սև մը — կանաչ մը — սև մը — քար մը — կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով — քար ոսպի քով — հանկարծ բառ մը — բառ ոսպի քով
Հետո բառեր — ոսպ մը — բառ մը — բառ բառի քով — հետո խոսք մը
Ու բառ առ բառ խոլ բարբառ մը — հինցած երգ մը — հին երազ մը
Հետո կյանք մը — ուրիշ կյանք մը — կյանք կյանքի քով — ոսպ մը — կյանք մը
Դյուրին կյանք մը — դժվար կյանք մը — ինչու դյուրին — ինչու դժվար
Բայց քով քովի կյանքեր — կյանք մը — հետո բառ մը — հետո ոսպ մը
Կանաչ մը — սև մը — կանաչ մը — սև մը — ցավ մը — կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը — սև մը — քար մը — ոսպ մը — քար մը — քար մը — ոսպ մը:

Զերո

Մեկ անգամ մեկ մեկ
Մեկ անգամ Կիկո զերո

Երկու անգամ մեկ երկու
Երկու անգամ Կիկո զերո

Տասն անգամ մեկ տասը
Տասն անգամ Կիկո զերո

Հարյուր անգամ մէկ հարյուր
Հարյուր անգամ Կիկո մենք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s