Դինո Բուցատի։ Երգը պատերազմի

Արքան հսկայական, պողպատե ու ալմաստե գրասեղանից կտրեց հայացքն ու ականջ դրեց:

-Գրո ՛ղը տանի, այս ի՞նչ են երգում իմ զինվորները, -հարցրեց  նա:

Պալատի մոտով, Թագադրության հրապարակի վրա, իսկապես զորքեր էին անցնում` ուղղվելով դեպի սահման, անցնում էին՝ գումարտակը գումարտակի ետևից, ու քայլելով՝ զինվորները երգում էին: Նրանց կյանքը թեթև էր, որովհետև թշնամին արդեն փախուստի էր դիմել, ու այնտեղ` հեռավոր երկրում,  նրանց մնում էր լոկ վերցնել հաղթանակի դափնեպսակներն  ու փառքով վերադառնալ: Դրա համար էլ արքան ևս, իրեն հիանալի էր զգում ու լի էր վստահությամբ սեփական  ուժերի հանդեպ: Էլի մի քիչ, ու ողջ աշխարհը պիտի հպատակվեր իրեն:

Продолжить чтение «Դինո Բուցատի։ Երգը պատերազմի»

ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՅԻ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՎԱԾՔԸ . ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:

Продолжить чтение «ՊԱՈՒԼՈՒ ԿՈԵԼՅՈՅԻ ՀՈՒԶԻՉ ՊԱՏՄՎԱԾՔԸ . ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ»

Զահրատ բանաստեղծություններ .18.12

Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան
Մի լար լոյս մի լար
Երկինքէն ինկողը չի լար
Մի լար թէ աղքատի տուն ինկար
գլխու վրայ է տեղդ
Մի լար լոյս մի լար
Գետնայարկ չինկող լոյսերը թող լան

Продолжить чтение «Զահրատ բանաստեղծություններ .18.12»

Ես սիրում եմ բառը: Գաբրիել Գարսիա Մարկես

 

 

 

— Ի՞նչն է խթանում ձեր գրելու ցանկությունը՝ պատկերը թե՞ ռիթմը:
— Պատկերը: Հիմքում միշտ կա մի պատկեր, որը հաճախ կտրված է որևէ պատմությունից, որևէ փաստից: Նախապես դա մի ինքնուրույն բջիջ է, որը չեմ կարող ասել ինչու և ինչպես, հանկարծ սկսում է բազմանալ: Որքան էլ աննշան լինի, այն կարող է զարգացման հնարավորաթյուն պարունակել և դառնալ առասպելորեն բեղուն: Որոշ դեպքերում այդ պատկերը նույնիսկ այնքան աննշան է, որ ինձանից բացի ոչ մեկին ոչինչ չի ասում: Ես հեռու եմ վերացական բաներից և տեսություններ չեմ սիրում. մի օրինակ բերեմ: Մի երեկո Մեխիկոյում ուզում էի տաքսի նստել, տեսա մի մեքենա, որ գալիս էր իմ կողմը: Այն պանին, երբ պատրաստվում էի նշան անել, նկատեցի, որ վարորդի կողքին մարդ կա ու ձեռքս ետ քաշեցի: Բայց, երբ մեքենան մոտեցավ, տեսա, որ ազատ է և կանգնեցրի: Ես պատմեցի վարորդին իմ տեսողական պատրանքի մասին, իսկ նա շատ լուրջ ասաց, որ ուրիշ ուղևորներ էլ են իրեն նույն բանն ասել: Եվ ավելացրեց, որ երբեմն ամբողջ երեկո ոչ մի ուղևոր չի ունենում…

Продолжить чтение «Ես սիրում եմ բառը: Գաբրիել Գարսիա Մարկես»

ՆԱՐ- ԴՈՍ ՀԵՔԻԱԹՆԵՐ

ԵՐԿՆՔԻ ԶԱՆԳԱԿԸ

(Ավանդություն)

Հին, շատ հին ժամանակներում, երբ ոչ թագավորներ կային, ոչ իշխաններ և ոչ դատավորներ, մարդկանց գործերը քննում էին մի մեծ զանգակով, որ կախված էր երկնքից: Մարդիկ իրենց վեճերի, կռիվների, տարաձայնությունների համար դիմում էին այդ զանգակին: Վկաներ կանչելու սովորություն չկար այն ժամանակ և այդ հարկավոր էլ չէր, որովհետև զանգակը մի այնպիսի հրաշալի զորություն ուներ, որ առանց վկաների ցուցմունքի ինքն էր ամենաճիշտ և ամենաանաչառ կերպով ցույց տալիս, թե ո´վ է արդարը, ո´վ է մեղավորը.

Продолжить чтение «ՆԱՐ- ԴՈՍ ՀԵՔԻԱԹՆԵՐ»

Եղիշե Չարենց

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-
Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Հովհաննես Թումանյան «Մարոն»

Մեր գյուղն էն է, որ հըպարտ,

Լեռների մեջ միգապատ,

Խոր ձորերի քարափին`

Ձեռը տըված ճակատին`

Միտք է անում տըխրադեմ,

Ինչ է ուզում` չըգիտեմ…

Продолжить чтение «Հովհաննես Թումանյան «Մարոն»»

Հովհաննես Թումանյան-Լոռեցի Սաքոն

Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ։
Продолжить чтение «Հովհաննես Թումանյան-Լոռեցի Սաքոն»

Եղիշե Չարենց

Կենսագրություն

Yeghishe_Charents_Armenian_poet

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։

Продолжить чтение «Եղիշե Չարենց»