Վլադիմիր Իլյիչ Ուլյանով(Լենին)

51-c3qD8YFL

Վլադիմիր Իլյիչը ծնվել է 1870 թվականի ապրիլի 22-ին՝ Սիմբիրսկում (այժմ՝ Ուլյանովսկ): Նրա հայրը՝ Իլյա Նիկոլաևիչը, Սիմբիրսկի նահանգի ժողովրդական ուսումնարանների տնօրենն էր: 1877 թվականին նա պետական խորհրդականի աստիճան է ստանում՝ 4-րդ կարգի քաղաքացիական աստիճան, որը համարժեք էր գեներալ-մայորի զինվորական աստիճանին: Այդ աստիճանը իրավունք էր տալիս ժառանգական ազնվականության: Այսպիսով, Վլադիմիր Իլյիչը ազնվական էր:

Продолжить чтение «Վլադիմիր Իլյիչ Ուլյանով(Լենին)»

Փետրվարյան ապստամբություն

Հայաստանում ժողովրդական ապստամբությունը և քաղաքացիական կռիվներն սկսվեցին տարերայնորեն և ընդգրկեցին մի շարք շրջաններ։ Ժողովրդական զինված պայքարի գլուխ էին կանգնել նախկին խմբապետերը։ Փետրվարի 16–18-ը ապստամբները մի շարք շրջաններում իշխանությունը վերցրին իրենց ձեռքը և մտան Երևան։ Նրանց օգնեց այն հանգամանքը, որ 11-րդ բանակի զորամասերը դուրս էին բերվել Հայաստանից՝ Վրաստանի խորհրդայնացմանը մասնակցելու համար։ Երևանում ստեղծվեց Հայրենիքի փրկության կոմիտե՝ Սիմոն Վրացյանի նախագահությամբ։ Վերջինս հրապարակեց հրաման այն մասին, որ «բոլշևիկյան իշխանությունը Հայաստանում վերացված է։ Մինչև կառավարության կազմվելը ամբողջ իշխանությունը գտնվում է Հայրենիքի փրկության կոմիտեի ձեռքում»։

Продолжить чтение «Փետրվարյան ապստամբություն»

Մուստաֆա Քեմալ Աթաթուրք

Թուրքիայի Հանրապետության գրեթե բոլոր քաղաքացիներն իրենց բնակարաններում ունեն այս մարդու լուսանկարը: Նրան սիրում են, պաշտում: Լեռնալանջերին նրան փառաբանող տողեր են, շենքերի պատերին՝ նրա դիմանկարները, մեծ բնակավայրերում՝ արձանը: Իսկ Կարսում՝ հայոց հնամենի մայրաքաղաքի վրա հսկող Բագրատունյաց բերդի վրա, դարձյալ նրա պատկերն է՝ «Հայրենիքը պարտական է քեզ» գրությամբ:

Продолжить чтение «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք»

ՀՀ թուրք-թաթարական ապստամբություն

Armenian_soldiers_1918

Հայաստանի Հանրապետության ներքին կյանքի ամենացավոտ հարցերից էին հանրապետության տարածքում ապրող մեծ թվով թուրք-թաթարական հաճախ կրկնվող խռովությունները։ Դրանք հրահրվում և ուղղորդվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Վերջիններս ձգտում էին խորտակել Հայաստանի անկախությունը, զավթել նրա տարածքները և անմիջական սահմանային կապ հաստատել իրար հետ։

Продолжить чтение «ՀՀ թուրք-թաթարական ապստամբություն»

Մայիսյան ապստամբություն

Քաղաքական կուսակցությունները

49756_b

Հայաստանի սոցիալ-տնտեսական ծանր դրությունն իր դրոշմն էր թողնում հասարակական-քաղաքական կյանքի վրա։ Այդուհանդերձ նկատվում էր հասարակական կյանքի աշխուժացում։ Երևանը և Ալեքսանդրապոլը դարձան հասարակական-քաղաքական կյանքի կենտրոններ։ Հանրապետությունում լույս էին տեսնում մի քանի տասնյակ անուն պարբերականներ, գործում էին բազմաթիվ հրատարակություններ ու տպարաններ։ Թերթերն ու ամսագրերը լուսաբանում էին երկրի առօրյան։ Կառավարությունը հիմնականում ապահովում էր խոսքի ու մամուլի ազատությունը։

Продолжить чтение «Մայիսյան ապստամբություն»

Էլեկտրիկ Երևան

Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ Երևանում, հայ երիտասարդության բողոքի խաղաղ ցույցեր Հայաստանի մայրաքաղաք Երևանում 2015 թվականի հունիսի 19-ից 23-ը ընկած ժամանակահատվածում։ Ցուցարարները պահանջում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից չեղյալ հայտարարել 2015 թ.-ի հունիսի 17-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը՝ կապված ՀՀ տարածքում Էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ։

Продолжить чтение «Էլեկտրիկ Երևան»

Մշակույթը դժվարին ժամանակներում (15-17-րդ դարի առաջին կես)

Նոր շրջանի հայ գրականություն, 17-րդ դարի 1-ին քառորդից հայ իրականության մեջ սկիզբ առած սոցիալ-քաղաքական և մշակութային զարթոնքը նպաստել է գեղարվեստական գրականության զարգացմանը։ Գրչագրության և նորաստեղծ տպագրության (1512) շնորհիվ վերակենդանացել է միջնադարյան հայկական գրավոր հարուստ ժառանգությունը։

17-18-րդ դարերում գրական գերակշռող սեռը քնարերգությունն է, որ զարգացել է 3 հիմնական ուղղություններով՝ կրոնահայրենասիրական բանաստեղծություն, աշխարհիկ տաղերգություն և ժողովրդագուսանական երգ։ Այս ուղղությունները, իրենց բնորոշ գծերով հանդերձ, միմյանցից խստորեն տարանջատված չեն։Բնորոշ է Մարտիրոս Ղրիմեցուգրական ժառանգությունը, որտեղ համատեղվել են հոգևոր երգը, աշխարհիկ տաղը, աշուղը, ոտանավորը։ Այսուհանդերձ, բանաստեղծական հիշյալ 3 ուղղություններն առանձնանում են որոշակի ժառանգականությամբ և դրանից բխող լեզվաոճական, պոետիկական հատկանիշներով, թեմատիկայով և նպատակաուղղվածությամբ

ԿՐՈՆԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ

Продолжить чтение «Մշակույթը դժվարին ժամանակներում (15-17-րդ դարի առաջին կես)»

Հայաստանը 15֊րդ դարում

հայաստանը ուշ միջնադարում հայ ժողովրդի պատմության 15-18-րդ դարերի դեպքեր և իրադարձություններ։

15-րդ դարից սկսած հայ ժողովուրդը զուրկ էր պետականությունից Մեծ Հայքի տարածքում։ 1375 թվականին կործանվել էր հայկական վերջին պետականությունը՝ Կիլիկիայի Հայկական Թագավորությունը: Անկում էին ապրել Հայաստանի երբեմնի հովանավորներ Բյուզանդական կայսրությունն ու Վրացական թագավորությունը: Հայաստանում այլևս չկար որևէ խոշոր նախարարական տուն. ասպարեզից հեռացել էին դարավոր պատմություն ունեցող Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Վրաց Բագրատունիների հովանավորության տակ ստեղծված Զաքարյանների իշխանապետության օրոք առաջացած նոր իշխանական տները՝ Օրբելյանները, Պահլավունիները, Պռոշյանները ևս հետզհետե անկում էին ապրում: Հայկական լեռնաշխարհով մեկ ցրված էին հայկական մանրումիջին իշխանությունները, որոնք հայոց պետականության մնացորդներն էին: Նրանք ի վիճակի չէին ղեկավարել հայ ժողովրդի ազատագրական պայքարը արդեն 400 տարի Հայաստանը ասպատակող միջինասիական ցեղերի՝ սելջուկների, մոնղոլների, թուրքմենների դեմ: Դարի թերևս միակ լուսավոր իրադարձությունը 1441 թվականին Կիլիկիայից կաթողիկոսական աթոռի տեղափոխումն էր Վաղարշապատ: Շուրջ մեկ հազարամյակ դեգերելով՝ կաթողիկոսական աթոռը ետ է վերադառնում, և կաթողիկոս է ընտրվում Կիրակոս Ա Վիրապեցին: Պետականությունից զուրկ հայ ժողովուրդը համախմբվում է հայ առաքելական եկեղեցու շուրջ:

Այս վիճակում էր Հայաստանը, երբ Մերձավոր Արևելքի քաղաքական ասպարեզում 15-րդ դարի վերջերին և 16-րդ դարի սկզբներին սկսում են կարևոր դեր խաղալ նոր կազմավորված Սեֆյան Պարսկաստանն ու սուլթանական Թուրքիան:

16-րդ դարի սկզբին Հայաստանը բաժանվում է երկու մասի. Արևմտյան Հայաստանը անցնում է Օսմանյան կայսրությանը, իսկ Արևելյան Հայաստանը՝ Շահական Պարսկաստանին։ Պարսիկները Հայաստանում իշխում են ավելի քան 300 տարի։ Դեռ նրանց իշխանության սկզբում Արևելյան Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր էին, գոյություն ունեին հայկական իշխանություններ, ամուր էր հայ եկեղեցու դիրքը։ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերով Արևելյան Հայաստանի մեծագույն մասը անցնում է Ռուսական կայսրությանը: Դրանով վերջ է դրվում հայաթափմանը և հակահայկական քաղաքականությանը։ Հայաստանում հաստատված թյուրքախոս ու քրդական ցեղերը աստիճանաբար հեռանում են, և նրանց փոխարեն Հայաստան են վերադառնում հայերի հոծ զանգվածներ։ Ավելի ուշ այս հողերի վրա վերականգնվում է դարեր առաջ կորսված հայոց պետականությունը։

Աֆղանական պատերազմ (1979 – 1989)

Աֆղանական պատերազմ, ռազմական կոնֆլիկտ մի կողմից խորհրդային զինված ուժերի սահմանափակ կոնտինգենտի և աֆղանական ուժերի, մյուս կողմից մոջահեդների կազմավորումների միջև, որը հիմնականում կազմված էր Պեշավարյան յոթնյակից և Թեհրանյան ութնյակից։ Պեշավարյան յոթնյակը աջակցություն էր ստանում Պակիստանի և Չինաստանի կողմից, ինչպես նաև ռազմական և ֆինանսական օգնություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Սաուդյան Արաբիայի կողմից։Թեհրանյան ությակը աջակցություն էր ստանում Իրանի կողմից։

ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՇՐՋՈՒՄ

1978 թ. ապրիլին Աֆղանստանում տեղի ունեցավ հեղաշրջում, որը հետագայում անվանվեց Ապրիլյան։ Իշխանության եկան կոմունիստները։ Կառավարության գլուխ բարձրացավ գրող Նուր Մուհամեդ Թարաքին։ Սակայն մի քանի ամիս անց իշխող կուսակցության ներսում ծագեց սուր պայքար։ 1979 թ. օգոստոսին կուսակցության երկու առաջնորդների՝ Թարաքիի և Ամինի միջև հակամարտություն սկսվեց, որի արդյունքում Թարաքիին հանեցին իր պաշտոնից և կուսակցության անդամակցությունից, որից հետո նրան ձերբակալեցին։ Շուտով նա մահացավ։ Այս իրադարձությունները Մոսկվայում դժգոհություն առաջացրին։ Կուսակցության շարքերի մասսայական զտումներն ու գնդակահարությունները հիշեցնում էին Չինաստանիմշակութային հեղափոխությունը, ուստի Մոսկվայում մտավախություններ կային, որ Ամինը կարող է խզել իր հարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ և մերձենալ Չինաստանի հետ։

ԱՄԻՆԻ ՊԱԼԱՏԻ ԳՐՈՀԸ

Դեկտեմբերի 27-ին, ԽՍՀՄ հատուկ նշանակության ուժերը ներխուժեցին Ամինի պալատ, օպերացիան տևեց 40 րոպե, որի ընթացքում Ամինը սպանվել է։ Ըստ «Պրավդա» հրապարակած թերթի պաշտոնական վարկածի՝ «բարձրացած ժողովրդական զայրույթի արդյունքում Ամինը իր համախոհների հետ կանգնեց արդար ժողովրդական դատի առջև ժողովրդական դատարանի արդար էր մահապատժի ենթարկվեց»:

Բացի հիմնական օբյեկտիվ փակվեցին վերահսկողությանտակ առնվեցին Քաբուլում ռազմական կայազորի զինվորական բաժինները, ռադիո-հեռուստատեսային կենտրոնը, անվտանգության և ներքին գործերի նախարարությունը, դրանով իսկ հատուկ ուժերը ապահովեցին իրենց առջեւ դրված խնդիրները կատարումը։ Պետք է նշել, որ երկրորդ ամենակարևոր վայրը, աֆղանական բանակի գլխավոր շտաբի համալիր շենքը գրավվել է 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը։ Աֆղանական բանակի Գլխավոր շտաբ ղեկավարում էր Մուհամեդ Յակուբը, Ամինի հավատարիմ բարեկամը, որը ավարտել է Ռյազանի օդադեսանտային հրամանատարության դպրոց։

Օպերացիայի հաջողության համար անհրաժեշտ էր չեզոքացնել նրան, քանի որ նա կարող էր հրաման տալ աֆղանական բանակին՝ զինված դիմադրության։ Չեզոքացնել Հակուբին հանձնարարվել է 103-րդ գվարդիայի հրամանատար, գեներալ Իվան Ռևբչենկոյին։ ընդ որում, խնդիրը դրված էր պաշտպանության նախարար մարշալ ուստինովի և ԿԳԲ նախագահ Անդրոպովի կողմից։ Անմիջապես «Շտորմ-333» օպերացիայից առաջ Ռևբչենկոն հակուտ ընտրված սպաների՝ Լագովսկի եղբայրների հետ, գնացին ընդունելության Յակուբի մոտ, խորհրդային բանակի տեղակայման վայրերը հստակեցնելու պատրվակով։ Սպաների խումբը Ռևբչենկոյի գլխավորությամբ չեզոքացրեցին Յակուբին հնարավորություն չտալով նրան կապվել աֆղանական բանակի ստորաբաժանումների հետ։

Նրա կաբինետում կար ռադիոկայան բանակի հետ անմիջական կապի համար։ Ռևբչենկոյի խումբը մնաց Յակուբի գրասենյակում 40 րոպե, քանի որ 7-րդ պարաշուտո-դեսանտային վաշտը ժամանեց ուշացումով։ Նրանցից առաջ հատուկկ ջոկատը ոչնչացրել էր պահակներին, և նրանց շարքում կային 2 վիրավոր։ Մեկ ժամվա ընթացքում դեսանտայինները գրավեցին ամբողջ շենքը։

27 դեկտեմբերի գիշերը Բաբրակ Կարմալը ժամանեց Բագրամից Քաբուլ։ Քաբուլի ռադիոն հաղորդեց նրա կոչը աֆղան ժողովրդին, որը հռչակում է «հեղափոխության երկրորդ փուլը»:

Դեկտեմբերի 26․ Արմեն Տիգրանյան

Արմեն Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։

Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։

 

Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում

1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–1921 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։

1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն)։

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։ Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թ-ին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թ-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում։

Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ՝ ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։

Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։

Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ: Նա թաղված է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի հարևանությամբ
Արմեն Տիգրանյանը ծնվել է Ալեքսանդրապոլում: Վաղ տարիքից նվագել է ֆլեյտա, մասնակցել դպրոցական փողային նվագախմբի համերգներին։ 1894 թ-ին նա ընտանիքի հետ տեղափոխվել է Թիֆլիս: 1902 թ-ին ավարտել է երաժշտական ուսումնարանի ֆլեյտայի և երաժշտության տեսության (դասատու՝ Նիկոլայ Կլենովսկի) դասարանները, միաժամանակ կոմպոզիցիայի դասեր առել Մակար Եկմալյանից: Նույն թվականին Տիգրանյանը վերադարձել է Ալեքսանդրապոլ, կազմակերպել դպրոցական և ժողովրդական քառաձայն երգչախմբեր. վերջինիս հետ համերգներով շրջագայել է Թիֆլիսում, Բաքվում, Կարսում: Այդ շրջանին են վերաբերում նրա առաջին ստեղծագործությունները՝ «Հովերն առան սար ու դարեր», «Ախ իմ ճամփեն», «Սև աչերեն» (Ավետիք Իսահակյանի խոսքերով), «Սիրտ իմ լռիր», «Մնաք բարով» (Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով) երգերը և հայկական ժողովրդական երգերի խմբերգային մշակումները։

1908 թ-ին Տիգրանյանն սկսել է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի), որը հայկական երաժշտական թատրոնում հիմք է դրել ոճական նոր ուղղության։ Նույն թվականին օպերայի առանձին հատվածներ ներկայացվել են Թիֆլիսում։ «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1912 թ-ին, Ալեքսանդրապոլում։ Հետագա 30 տարիների ընթացքում կոմպոզիտորը բազմիցս անդրադարձել է «Անուշ» օպերային. կատարել է որոշ փոփոխություններ, հավելումներ, վերանայել է գործիքավորումը։

Երևանի օպերայի և բալետի թատրոնում «Անուշն» առաջին անգամ բեմադրվել է 1935 թ-ին, իսկ 1939 թ-ին ներկայացվել է Մոսկվայում՝ հայ արվեստի և գրականության տասնօրյակին։ Օպերան աչքի է ընկնում ժողովրդական տոների և ծեսերի վառ ու գունեղ տեսարաններով, քնարական երգերով, զուգերգերով ու խմբերգերով։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածվել են և ըստ էության դարձել ժողովրդական։

 

Արմեն Տիգրանյանի հուշարձանը Երևանում

1913 թ-ից Տիգրանյանը բնակվել է Թիֆլիսում. մասնակցել է Հայոց երաժշտական ընկերության (1912–1921 թթ.) աշխատանքներին, դասավանդել Հովնանյան դպրոցում, հանդես եկել համերգներով։ Կոմպոզիտորը գրել է նոր ստեղծագործություններ. երաժշտություն՝ «Լեյլի և Մեջնուն» դրամայի (բեմադրվել է 1918 թ-ին, Թիֆլիսում), «Արևելյան պար»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, խմբերգեր, մշակել ժողովրդական երգեր։

1920–30-ական թվականներին Տիգրանյանն ստեղծել է մի շարք երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ՝ «Պարերգ», «Հայկական պարերի սյուիտ», «Արևելյան ֆանտազիա», «Շիրակ զմրուխտի», «Մանկական ալբոմ» («Իրիկնային», «Սրինգ», «Օրորոցի երգ» և այլն)։

Հայրենական մեծ պատերազմի (1941– 1945 թթ.) տարիներին կոմպոզիտորը գրել է հայրենասիրական երկեր, «Պարային սյուիտ»՝ սիմֆոնիկ նվագախմբի համար, և պատմահայրենասիրական «Դավիթ Բեկ» օպերան (ըստ Րաֆֆու), որը գաղափարական հագեցվածությամբ, քաղաքացիական պաթոսով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ նոր քայլ էր ազգային օպերային արվեստում։ Օպերան հարուստ է գեղջկական, քաղաքային, գուսանական և հոգևոր երաժշտության տարրերով։ Տիգրանյանն օպերան ավարտել է 1949 թ-ին, սակայն «Դավիթ Բեկի» առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1950 թ-ին՝ կոմպոզիտորի մահվանից հետո՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնում։Տիգրանյանը գրել է երաժշտություն նաև թատրոնի համար (Տիգրան Հախումյանի «Խավարի ճանկերում», Արմեն Գուլակյանի «Արշալույսին», «Գիքոր», «Մի կաթիլ մեղր» (երկուսն էլ՝ ըստ Հովհաննես Թումանյանի), «Անահիտ» (ըստ Ղազարոս Աղայանի), «Նամուս» (ըստ Ալեքսանդր Շիրվանզադեի), «Սամվել», «Դավիթ Բեկ» (երկուսն էլ՝ ըստ Րաֆֆու) և այլն), հայերեն է թարգմանել Ջուզեպպե Վերդիի «Ռիգոլետտո» և Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերաների լիբրետոները։Տիգրանյանի անունով կոչվել են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանում և Գյումրիում, Երևանի օղակաձև զբոսայգում տեղադրվել է նրա հուշարձանը, Գյումրիում գործում է տուն-թանգարանը։Արմեն Տիգրանյանը թաղված է Երևանի Կենտրոնական Գերեզմանոցում, ավելի հայտնի Թոխմախի գերեզմանոց անվամբ: Նա թաղված է Ելիզավետա Արիստակեսյանի և Վարդան Տիգրանյանի հարևանությամբ